Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել ASELSAN-ին
 Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել ASELSAN-ին
10:21     24 11 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է թուրքական ASELSAN ընկերության գործադիր տնօրեն Հալուք Գորգյունի գլխավորած պատվիրակության հետ։

Նա բարձր է գնահատել ASELSAN-ի արտադրած տեխնիկական սարքավորման բարձր որակը, որն օգտագործվել է անցյալ տարվա աշնանը Արցախի եւ Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են ժամանակակից մարտական ​​գործողությունների նոր մեթոդներն ու տեխնիկան, ինչպես նաեւ երկու երկրների կողմից իրականացվող համատեղ նախագծերը՝ ուղղված ադրբեջանական զորքերի տեխնիկական հագեցվածության հետագա ամրապնդմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. ASELSAN   Զաքիր-Հասանով  


Լրահոս