Իրանն աջակցում է 3+3 ձեւաչափին. Թուրքիայում Իրանի դեսպան
|
|
Թուրքիայում Իրանի դեսպան Մուհամեդ Ֆերազմենդը թուրքական Anadolu գործակալության համար գրած հոդվածում անդրադարձել է տարածաշրջանային 3+3 ձեւաչափին։
|
Թուրքիայում Իրանի դեսպանը նշել է, թե Իրանի նախագահը աջակցում է դեռեւս 2020–ին Էրդողանի կողմից առաջարկված տարածաշրջանի 6 երկրների մասնակցությամբ 3+3 ձեւաչափով համագործակցության պլատֆորմի ստեղծմանը։
«Ձեւաչափը համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության կուրսին, այսինք այն իրենից ներկայացնում է տարածաշրջանում լարվածում թուլացում եւ խնդիրների լուծում եւ երկրների միջեւ համագործակցության ընդլայնում»,–նշել է Իրանի դեսպանը՝ հիշեցնելով, որ դեռեւես 2020 թվականի Ղարաբաղի պատերազմի ժամանակ Իրանի ԱԳ նախարարի տեղակալը այցելել է Երեւան, Մոսկվա, Բաքու եւ Անկարա։
Ըստ դեսպանի՝ Վրաստանից բացի մյուս երկրները դրական են վերաբերվում այս պլատֆորմի ստեղծմանը։ «Հարավային Կովկասում 30 տարվա լարվածության վերացումը տարածաշրջանի բոլոր երկրներին միայն օգուտ կբերի»,–շեշտել է Մուհամեդ Ֆերազմենդը։
Հեշթեգներ.
Իրան
3+3