Al-Jazeera հեռուստաալիքը ռեպորտաժ է ցուցադրել Ադրբեջանի ազատագրված տարածքներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Al-Jazeera հեռուստաալիքը ռեպորտաժ է ցուցադրել Ադրբեջանի ազատագրված տարածքներից.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:32     23 11 2021    
Al-Jazeera հեռուստաալիքը ռեպորտաժ է ցուցադրել Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացված վերականգնման աշխատանքների և Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի մասին։

Հեռուստաալիքի թղթակից Սինեմ Քոսեօղլուի ռեպորտաժում Ֆիզուլիի բնակիչ, ուսուցիչ Զամին Խազիևը խոսել է օկուպացիայից ազատագրված այս շրջանի դպրոցների աշխատանքի մասին, հայտնում է Zinvor.info-ն։

«Ղարաբաղի վերածնունդ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ռահման Հաջիևը և Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի մենեջեր Զաուր Գասիմովը հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել են Ղարաբաղում իրականացվող շինարարական և վերակառուցման աշխատանքների, այդ թվում՝ մայրուղիների և օդանավակայանների կառուցման մասին։

Ռեպորտաժում նաև ցուցադրվում են ազատագրված տարածքներում իրականացվող ականազերծման աշխատանքները։

Zinvor.info

Հեշթեգներ. Al-Jazeera   Ադրբեջան  


Լրահոս