Իրանն ու Ադրբեջանն ուղիներ են որոնում՝ վերացնելու երկկողմ առևտրային հարաբերություններում առկա խոչընդոտները
|
|
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարա Ռոստամ Ղասեմին Թեհրանում ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին՝ քննարկելով նրա հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման հեռանկարները:
|
Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, կողմերը մի շարք տնտեսական հարցեր են քննարկել: Ըստ իրանցի նախարարի՝ Իրանն ու Ադրբեջանը ուղիներ կփնտրեն՝ հաղթահարելու երկու երկրի միջև առևտուրը խթանելու խոչընդոտները, այդ թվում՝ իրանական բեռնատարների համար սահմանված ծանր հարկերը՝ Ադրբեջանի տարածքով անցնելիս:
«Մենք կդիտարկենք իրանցական բեռնատարների նկատմամբ սահմանված հարկերը և թե ինչպես կարելի է հեշտացնել տրանսպորտային հաղորդակցությունը երկու երկրի միջև»,- ասել է Ղասեմին:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Իրան