ԱՄՆ-ը համառ ջանքեր է գործադրել, որպեսզի ղեկավարները դեմ առ դեմ հանդիպեն
|
|
Միացյալ Նահանգները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ կապեր է պահպանում, որոնք ուղղված են երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
|
«Ինձ հաճելի էր տեսնել այդ հանդիպման մասին հայտարարությունը: ԱՄՆ-ը համառ ջանքեր է գործադրել, որպեսզի առաջնորդները դեմ առ դեմ հանդիպեն: Հուսով եմ, որ այս հանդիպումն առաջընթաց քայլ կդառնա երկրների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- ասել է Լիցենբերգերը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ուղիղ կապեր է պահպանում երկրների միջեւ։ «Մենք ողջունում ենք այս կամքը եւ հուսով ենք, որ կողմերը կօգտվեն դրանից»,- հավելել է դեսպանը։ Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղությանը։
Հեշթեգներ.
Ադրբեջան
ԱՄՆ
Հայաստան