Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Իրանի արտգործնախարարը շնորհավորել է Ադրբեջանին՝ հողերի ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ և ասել, որ Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ։
Ընդգծելով Իրանի անսասան աջակցությունն ու սկզբունքային դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում՝ Աբդոլլահյանն ասել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել ազատագրված ադրբեջանական հողերի վերակաուցմանն ու վերականգնմանը։
Հանդիպմանը նշվել է՝ երկու երկրների միջև միջկառավարական պետական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը և գոհունակություն է հայտնվել հանձնաժողովի ակտիվ աշխատանքի կապակցությամբ։