Իտալացի սենատորը խստորեն դատապարտել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական սադրանքները
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, իտալացի սենատորի հայտարարությունները հրապարակել են իտալական՝ AgenParl, Agenzia Nova, LaPresse, Askanews, Dire և 9Colonne լրատվական գործակալությունները։
Խոսելով վերջին օրերին ադրբեջանա-հայկական սահմանին հայկական հերթական սադրանքների հետ մղման ժամանակ 7 ադրբեջանցի զինծառայողների զոհվելու և 10 վիրավորների մասին՝ սենատորն ասել է, որ պետք է վերջ դնել դրան: Եվրամիությունը պետք է միջամտի և վճռականորեն դատապարտի պատերազմ սանձազերծել ցանկացողներին. «Հայկական կողմը շարունակում է իր սադրանքները, կարծես բավարար չէ՝ անցյալ տարվա նոյեմբերի 10-ին պատերազմի ավարտից հետո ականի պայթյունի հետևանքով Ադրբեջանում ավելի քան 160 խաղաղ բնակիչների զոհվելը: Եվ այս դրամատիկ իրավիճակն ավելի է սրվում նրա համար, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է անտեսել միջազգային իրավունքի նորմերը»։
Նա նշել է, որ ողջ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և համագործակցություն ապահովելու համար՝ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի և տարածքային պահանջատիրության քաղաքականությունից։
«Կարևոր է այս երկու երկրների միջև որքան հնարավոր է շուտ սկսել բանակցային գործընթաց՝ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման համար»,- ասել է սենատորը։