Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Լ.Աբդուլլաևան ասել է, որ 2021 թվականի նոյեմբերի 19-ին հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել՝ Եվրամիության նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ ԵՄ խորհրդի նախագահը առաջարկել է՝ երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։
«Ադրբեջանական կողմը միշտ բաց է քաղաքական երկխոսության համար և ողջունում է նման շփումները։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը համաձայնել է ԵՄ խորհրդի նախագահի առաջարկին՝ ԵՄ միջնորդությամբ կազմակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպում՝ Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում: Ադրբեջանի դիրքորոշումը հետկոնֆլիկտային շրջանի իրողությունների հարթակում բազմիցս հնչեցվել է մեր երկրի ղեկավարի կողմից, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Մենք համարում ենք, որ Բրյուսելի գագաթնաժողովը և դրա շրջանակներում նախատեսված հանդիպումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն»։