Ադրբեջանցի զինվորականներ . Մենք միշտ գիտեինք, որ կազատագրենք մեր հողերը
  Ադրբեջանցի զինվորականներ . Մենք միշտ գիտեինք, որ կազատագրենք մեր հողերը
10:55     20 11 2021    
Չնայած 44-օրյա պատերազմի ընթացքում Աղդամի ուղղությամբ լուրջ մարտեր չեն եղել, և շրջանը ազատագրվել է՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ այդ ուղղությամբ կենտրոնացված մեր բանակի ստորաբաժանումները իրենց դերն են խաղացել Հայրենական պատերազմում։

Ինչպես Zinvor.info-ին պատմել է ադրբեջանական բանակի մայոր Ռամին Նազարովը, այդ ուղղությամբ զորամասերի վրա դրված էր՝ հակառակորդի հիմնական ուժերը իր վրա գրավելու խնդիրը, որպեսզի պայմաններ ստեղծել մյուս ուղղություններով ադրբեջանական զորքերի հաջող առաջընթացի համար։

Նազարովը վստահություն է հայտնել, որ «թշնամին երբեք արդեն ոտք չի դնի ադրբեջանական հողերի վրա»։ «Մենք դա թույլ չենք տա։ Մենք միշտ գիտեինք, որ թշնամուն կվռնդենք և կազատագրենք մեր հողերը»,- հայտարարել է նա։

Նազարովը եղել է նրանց շարքում, ովքեր ազատագրումից հետո մտել են շրջան։ «Երբ մենք մտանք Աղդամ քաղաք, ամբողջ քաղաքը ավերակների մեջ էր։ Օկուպացիայի տարիների ընթացքում թշնամին Աղդամում ոչ մի շենք չի կառուցել, միայն պաշտպանական կառույցներ։ Ես եղել եմ Աղդամի մզկիթներում։ Հայերը մեր սրբությունները օգտագործել են, որպես անասնագոմ։ Սակայն, չնայած այս ամենին, ինձ ուրախություն համակեց այն զգացմունքից, որ մեր հողերը արդեն ազատ են։ Մենք հպարտանում ենք, որ ծառաում ենք ազատագրված տարածքներում»,- ասել է մայորը։

Ավագ լեյտենանտ Էլչին Մուսաևը նշել է, որ օկուպացիայից Աղդամի ազատատագրումը դարձել է մեր ժողովրդի համար պատմական իրադարձություն։ «Աղդամի շրջանը ազատագրվել է առանց մի կրակոցի՝ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաջող քաղաքականության շնորհիվ։ Ներկա ժամանակ մեր ստորաբաժանումները տեղակայված են ազատագրված տարածքներում»,- ասել է նա, նշելով, որ հպարտանում է դրանով։

«Հայերը այդ ուղղությամբ կենտրոնացրել էին հրետանային և մոտոհրաձգային զորքեր, հակաօդային պաշտպանության ուժեր»,- պատմում է ավագ սերժանտ Յասին Ալիևը՝ ընդգծելով, որ հակառակորդը՝ ադրբեջանական բանակի հարձակումները ակնկալում էր Աղդամի ուղղությամբ։

Նա նշել է, որ Հայրենական պատերազմի ընթացքում մասնակցել է ճակատային գծի տարբեր մասերում մարտական գործողություններին։ «Ինձ համար ամենահիշելին Աղդամի ուղղությամբ մարտերն էին։ Մեզ վրա դրված էր հակառակորդի պաշտպանության առաջին էշելոնը շարքից հանելու և այնտեղ նրա լրացուցիչ ուժերը ներքաշելու խնդիրը։ Մենք ստեղծեցինք հզոր պաշտպանություն և հետ մղեցինք հակառակորդի երեք գրոհը։ Այդ ընթացքում ադրբեջանական բանակի զորքերը հարձակման անցան մյուս ուղղություններով։ Ես պարգևատրվել եմ «Աղդամի ազատագրման համար», «Մարտերում աչքի ընկնելու համար» և «Խիզախության համար» մեդալներով և հպարտանում եմ 44-օրյա Հայրենական պատերազմին մասնակցությամբ։

Մեկ տարի է անցել այն ժամանակից, երբ Ադրբեջանի եռագույն դրոշը հպարտորեն ծածանվում է մեր երկրի բոլոր ազատագրված տարածքներում։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ազատագրում  


Լրահոս