ԵԱՀԿ նախագահը հայտարարել է, որ կանոնավոր շփումներ է պահպանում արտգործնախարարների հետ
ԵԱՀԿ նախագահը հայտարարել է, որ կանոնավոր շփումներ է պահպանում արտգործնախարարների հետ
12:43     20 11 2021    
«Ես կանոնավոր շփումներ եմ պահպանում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն։

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն ակտիվորեն զբաղվում է հայ-ադրբեջանական հակամարտությամբ։

Ինչպես գիտեք, լեհ դիվանագետ, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում։ Նրանք ձգտում են կողմերի միջև կայուն համաձայնության հասնել։ Կցանկանայի նշել նաև Ռուսաստանի միջնորդությունը: Ես ողջունում եմ Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ կողմերի միջև զինադադարի հասնելու, ինչպես նաև անցյալ տարվա պատերազմից հետո հայտարարության ստորագրման համար։

Ես կանոնավոր շփումներ եմ պահպանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, միայն այս շաբաթ երկու անգամ զրուցել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ։ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ բոլոր միջոցներին և սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ այս հարցում»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԱՀԿ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս