Վրաստանի խորհրդարանում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը
Վրաստանի խորհրդարանում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը
18:02     19 11 2021    
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները։

Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: Սամխարաձեն ընդգծել է տարածաշրջանում Վրաստանի կառավարության խաղաղարար նախաձեռնության կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս