Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը «Ադրբեջան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունը որպես կարևոր գործոն Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային համագործակցության զարգացման և հեռանկարների» թեմայով ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի առաջին նիստում, որը կազմակերպվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի և Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի կողմից։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը. «Եռակողմ հայտարարությունը վերջ դրեց երկարատև պատերազմին։ Ի հայտ են եկել նոր իրողություններ և հեռանկարներ»։
Նախագահի օգնականը բարձր է գնահատել երկու երկրների փորձագետների հանդիպումը։