Լավրովն Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Ղարաբաղի կարգավորման հարցում
Լավրովն Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Ղարաբաղի կարգավորման հարցում
09:04     19 11 2021    
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում:

Այդ մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Ենթադրաբար կշոշափվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներում», – հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Լինդե  


Լրահոս