Անկասկած աճում է ռուսական դիվանագիտության դերը. Պուտին
|
|
Վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ այդ ռեգիոնում ամեն բան մինչեւ վերջ դեռ չի հանդարտվել եւ այս իրավիճակում ավելանում է ռուսական դիվանագիտության դերակատարությունն իրադրության հետագա կարգավորման գործում։
|
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱԳՆ-ում ունեցած ելույթի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ռուսական ջանքերի գնով է դադարեցվել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։
«Սակայն վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել: Կայունության ապահովման համար խիստ պահանջված են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը ՝ որպես հրադադարի ռեժիմի եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր», - ասել է ՌԴ նախագահը:
«Անկասկած աճում է ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի հարցերի կարգավորման ուղղությամբ ջանքերի շարունակման գործում»,- ընդգծել է Պուտինը:
Հեշթեգներ.
Պուտին
Ռուսաստան