ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանը վերականգնում է Հայաստանի կողմից ավերված երկաթուղային ցանցը
  ԱԳՆ ղեկավար.  Ադրբեջանը վերականգնում է Հայաստանի կողմից ավերված երկաթուղային ցանցը
12:03     18 11 2021    
Ադրբեջանն աշխատում է՝ ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանի կողմից ավերված երկաթուղային ցանցի վերականգնման ուղղությամբ։

Ինչպես հայտնում էZinvor.info-ն, այս մասին Բելգիայում՝ Բրյուսելի մամուլի ակումբում, ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին նվիրված պանելային քննարկումների ժամանակ ասել ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը համաձայնել է, որ Հայաստանը նույնպես կարող է միանալ այս ցանցին. «Երկաթուղային ցանցի կառուցումը դեր կունենա՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև կապի հաստատման գործում, ինչպես նաև շահավետ կլինի՝ Ասիայի և Եվրոպայի միջև «Արևելքի-Արևմուտք» միջանցքի համար:

Բայրամովը նշել է, որ այս նախագիծը շահավետ է ոչ միայն առանձին երկրների, այլ նաև ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի համար. «Ադրբեջանը մտադիր է ավանդ ներդնել Հարավային Կովկասում համագործակցության ընդլայնման մեջ: Ցավոք, Հայաստանից հստակ պատասխան չենք ստացել այս հարցում: Նշենք, որ եռակողմ աշխատանքային խմբից որոշ դրական ազդակներ են ստացվում, որի կազմում ներգրավված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները: Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանը քայլեր կձեռնարկի նախագծերի իրականացման և կոնկրետ արդյունքների հասնելու համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս