ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին շուտափույթ սկսել սահմանների դելիմիտացիա
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին շուտափույթ սկսել սահմանների դելիմիտացիա
10:21     18 11 2021    
«Վերջին իրադարձությունները ապացուցում են այդ գործընթացի կարևորությունը, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի աշխատանքի անհրաժեշտությունը՝ ռուսական կողմի ներկայացրած առաջարկների հիման վրա»:


Ինչպես տեղեկացնում էZinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կողմերին զսպվածության կոչ է արել:

«Ռուսաստանը շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել, կապի մեջ է կողմերի հետ, որպեսզի իրավիճակը տեղափոխվի խաղաղ հարթություն», - ընդգծել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս