ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել
 ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել
13:04     17 11 2021    
ՄԱԿ-ը հորդորում է Բաքվին և Երևանին հարցերը կարգավորել երկխոսությունների ճանապարհով և զսպվածություն ցուցաբերել:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

«Մենք անհանգստացած հետևում ենք վերջին բռնությունների մասին հաղորդումներին, կարիք ունենք ճշտել այդ տեղեկությունները։ Հորդորում ենք բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, առաջնորդվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնություններով և բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության միջոցով՝ խաղաղ ճանապարհով», - ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս