Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Այսպես, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի ապօրինի այցը ռուսաստանյան խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածք և այստեղ ռազմական նշանակության խորհրդակցություն անցկացնելը, Հայաստանի զինված ուժերի շուրջ 60 հոգանոց անձնակազմի` Լաչինի շրջանի ադրբեջանական բանակի դիրքեր տանող ճանապարհին տեղակայելը, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի շրջաններում Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի ինտեսնիվ գնդակոծումը վկայում է այն մասին, որ հայկական կողմը դիտավորյալ սրում է իրավիճակը:
Այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցում», - ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: