Իրանի ԱԳՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության կոչ է արել
|
|
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նոր էսկալացիայի կապակցությամբ եւ կոչ է արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել, հայտնում է Mehr-ը։
|
ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն ընդգծել է, որ երկու երկրներն էլ պետք է հարգեն միջազգայնորեն ճանաչված սահմանները, եւ կոչ է արել իրենց տարաձայնությունները լուծեն երկխոսության եւ խաղաղ միջոցներով։
Խատիբզադեն ներկա լարվածությունը վտանգավոր է որակել տարածաշրջանում խաղաղության եւ առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համար։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է օգնել կողմերին վեճերը լուծելու եւ տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու հարցում»,- նշել է նա։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան
Իրանի-ԱԳՆ