Պաշտպանության նախարարություն. Հակառակորդը խուճապահար լքում է դիրքերը
  Պաշտպանության նախարարություն.  Հակառակորդը խուճապահար լքում է դիրքերը
14:40     16 11 2021    
Մեր զինծառայողները հետ են մղել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հակագրոհը.

Ինչպես տեղեկացննում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

«Պետական սահմանի երկայնքով հակառակորդի ցանկացած մարտական ակտիվություն վերահսկվում է մեր ստորաբաժանումների կողմից։ Հայ զինծառայողները ահ ու տագնապով լքում են դիրքերը, անձնակազմի մեջ խուճապ է նկատվում։

Սահմանի երկայնքով կենտրոնացած Հայաստանի զինված ուժերի կենդանի ուժն ու զինտեխնիկան գտնվում է նշանառության տակ:

Հակառակորդին պատկանող զինտեխնիկան շարքից դուրս է եկել. Օպերատիվ-մարտավարական առավելությունը ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմն է.

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ սահմանին տիրող լարվածության համար պատասխանատվություն է կրում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս