Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ՊՆ-ում՝ պետական սահմանին Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետ կապված ճեպազրույցում ասել է՝ ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, փոխգնդապետ Անար Էյվազովը։
Նա նշել է, որ հայկական կողմն այսօր սկսել է ռազմական գործողություններ. «Քելբեջարի և Լաչինի շրջաններում հայերը կրակ են բացել ականանետերից, հրետանուց և նռնականետերից։ Արդյունքում վիրավորվել է մեր երկու զինվոր։ Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Մեր Զինված ուժերն անմիջապես ձեռնարկել են օպերատիվ անհետաձգելի միջոցներ: Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված, մեր բանակը օպերատիվ առավելություն ունի».
Ա. Էյվազովը նշել է, որ որպես ավար առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք. «Ձեռնարկվել են համարժեք միջոցներ։ Հարձակումն ամբողջությամբ ձախողվել է։ Այս պահին իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված, իրավիճակը վերահսկելի է»։