Ինչպես
Zinvor.info-ին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել՝ ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության արդի հարցերի, հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Արտգործնախարարը գոհունակություն է հայտնել՝ Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության որոշ ոլորտներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։ Ջ.Բայրամովը ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչին տեղեկացրել է՝ Հայրենական պատերազմի արդյունքում օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող վերականգնման աշխատանքների մասին։ Խոսելով մեր հողերի օկուպացիայի գործոնի վերացման մասին՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում Ադրբեջանի բարեփոխումներն ու ներդրումը և ՆԱՏՕ-ի առաքելություններում ավանդը։