ԱԳ նախարարությունները քննարկել են «3+3» մեխանիզմի գործարկման հարցը
|
|
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը քննարկել են «3+3» մեխանիզմի գործարկման հարցը։
|
ՌԴ ԱԳՆ-ը տեղեկացնում է, որ «Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական կատարման կարեւորությունը։ Ընդգծվել է առաջիկայում Հարավային Կովկասի տարածաշրջանային «3+3» «(Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Թուրքիա, Իրան)» խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը։
Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Աֆղանստանի վերջին իրադարձությունները։
Կատարվել է ժամանակի համապատասխանեցում մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԱՊՀ տարածքում իրադրությանը, մասնավորապես՝ Ուկրաինայում տիրող իրավիճակին։
Արձանագրվել է ռուս-թուրքական բազմակողմ փոխգործակցության անշեղ զարգացում։
Հեշթեգներ.
3+3
Թուրքիա