Ինչպես
Zinvor.info-ին հայտնել են ՊՆ-ից, նոյեմբերի 14-ի առավոտից ադրբեջանական ստորաբաժանումները սահմանի Լաչինի հատվածի ուղղությամբ նկատել են հայկական զինուժի անձնակազմի և տեխնիկայի կուտակումներ։
Հակառակորդի սադրանքը ճնշելու համար այս ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են անհետաձգելի միջոցառումներ։
Նախապես մշակված պլանի շրջանակներում ձեռնարկվել են օպերատիվ իրավիճակին համապատասխան միջոցառումներ։ Արդյունքում հակառակորդի բանակի զինծառայողները ստիպված են եղել լքել տարածքը։ Ներկայումս օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ադրբեջանական զորքերի կողմից։
Նախորդ շաբաթ նույնպես հայկական կողմը սադրանքի անհաջող փորձ ձեռնարկեց՝ 60 զինծառայողի տեղակայելով պետական սահմանի Լաչինի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ հայկական կողմի նման սադրանքները վճռականորեն կճնշվեն։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է վերջ դնի արկածախնդիր հարձակումներին: Հայկական կողմի սադրանքները վկայում են, որ Երևանը հետաքրքրված չէ բանակցությունների միջոցով հասնել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման:
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին ցանկացած առճակատման հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Zinvor.info