«Բաքուն լիովին կատարել է ռազմագերիների փոխանցման դրույթը». Վարչապետ
 «Բաքուն լիովին կատարել է ռազմագերիների փոխանցման դրույթը».  Վարչապետ
11:21     13 11 2021    
Նոյեմբերի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի շրջանակում ելույթ է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ իր խոսքում անդրադառնալով նաև հայ ռազմագերիներին:

«Այստեղ բարձրացվել են ռազմագերիների հետ կապված հարցեր։ Նոյեմբերի 10-ի (նկատի ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմը հայտարարությունը) հայտարարության 8-րդ դրույթը նախատեսում է ռազմագերիների փոխանցում։ Ադրբեջանը լիովին կատարել է այս դրույթը։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ ՌԴ ԱԳՆ 2021 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 2-ը ռուս խաղաղապահների մասնակցությամբ իրենց երկրներ է վերադարձվել 122 զինծառայող և կալանավոր։ Նրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, 17-ը՝ Ադրբեջան», - եզրափակել է Ալի Ասադովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վարչապետ  


Լրահոս