Zinvor.info-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ «Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է՝ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
Նա նշել է, որ հաջորդ տարի այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 2,2 մլրդ մանաթ։ Նրա խոսքով, միևնույն ժամանակ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական գործընթացները, պետբյուջեում առաջնահերթ ուղղություններից են նշվում՝ Զինված ուժերի պաշտպանունակության ամրապնդումը, օկուպացիայից ազատագրված տարածքներում զորամասերի ստեղծումը։
Նախարարը հավելել է, որ այդ նպատակների համար պետբյուջեի ծախսերը կկազմեն 15 տոկոս, այսինքն՝ 4 490 մլն մանաթ։ «Ընդհանուր առմամբ նախատեսվում է ռազմական ծախսերն ավելացնել 404 մլն մանաթով»,- ասել է նա։