ԶՈՒ-ի ստորաբաժանումները մարտական հրաձգություն են իրականացրել- ՏԵՍԱՆՅՈՒԹ
 ԶՈՒ-ի ստորաբաժանումները մարտական հրաձգություն են իրականացրել-  ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:37     12 11 2021    
2021 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտական հրաձգություն են իրականացրել։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ՊՆ-ում, անձնակազմի դաշտային պատրաստության և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով անցկացված վարժանքների ընթացքում՝ հրետանային ստորաբաժանումները կենտրոնացման վայրեր դուրս բերվելուց հետո, գրավել են կրակային դիրքեր։

Կրակի կառավարման և այլ հարցերի մշակումը բարելավել է զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները:

Ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները՝ նշանառու կրակով ոչնչացնելով պայմանական հակառակորդի թիրախները։

Zinvor.info

Հեշթեգներ. Հրթիռահրետանային-զորքեր   ՊՆ  


Լրահոս