Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 11-ին՝ Ստամբուլում Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) մասնակից երկրների արտգործնախարարների 8-րդ նիստի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ պատերազմի ավարտից հետո և առ այսօր ականների պայթյունի հետևանքով զոհվել է 33, վիրավորվել՝ 134 մարդ։
Ջ.Բայրամովը հավելել է, որ օկուպացիայից ազատագրված տարածքների ականազերծման և վերականգնման աշխատանքները՝ մեր երկրի առաջնահերթություններից են, և այդ գործընթացում մեծ նշանակություն ունի բարեկամ երկրների ընկերությունների մասնակցությունը։