Ադրբեջանում առաջարկվում է մարել նահատակների ընտանիքների վարկային պարտքերը
 Ադրբեջանում առաջարկվում է մարել նահատակների ընտանիքների վարկային պարտքերը
10:19     12 11 2021    
«Հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նահատակների ընտանիքներին ավելի շատ ուշադրություն է դարձվում, քան Ղարաբաղյան առաջին պատերազմի նահատակների ընտանիքներին, ես նման կարծիքներն անհիմն եմ համարում, նահատակների ընտանիքների միջև տարբերություն չի դրվում»:

Այս մասին, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նոյեմբերի 11-ին՝ երիտասարդության և սպորտի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության, ագրարային քաղաքականության, տարածաշրջանային խնդիրների, բնական ռեսուրսների, էներգետիկայի և բնապահպանության հարցերի խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստում՝ հաջորդ տարվա պետական բյուջեի փաթեթում ընդգրկված փաստաթղթերի քննարկման ժամանակ հայտարարել է՝ Միլի Մեջլիսի աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ Մուսա Գուլիևը։

Նա նշել է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի նահատակների վարկային պարտքերը մարվել են. «Առաջարկում եմ քննարկել Ղարաբաղյան առաջին պատերազմի նահատակների ընտանիքների վարկային պարտքերը մարելու կամ նրանց որևէ արտոնություններ տրամադրելու հարցը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նահատակ  


Լրահոս