Գերմանիայի դեսպան. Ադրբեջանն ու Հայաստանը պետք է համատեղ գոյակցելու ուղիներ գտնեն
 Գերմանիայի դեսպան.  Ադրբեջանն ու Հայաստանը պետք է համատեղ գոյակցելու ուղիներ գտնեն
12:04     12 11 2021    
Եվ Ադրբեջանը, և Հայաստանը պետք է հասկանան, որ ապրում են հարևանության պայմաններում։ Մեկը Բրազիլիայում չէ, մյուսը Ավստրալիայում, դրանք հարևան հանրապերտություններ են»։

Այս մասին Zinvor.info-ին ասել է՝ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը։ Ըստ նրա՝ այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համատեղ գոյակցելու ուղիներ գտնել.

«Իհարկե, այս պահին մենք չենք կարող գնալ որոշակի հաշտեցման՝ երկու երկրների միջև պատնեշներ, երկաթե մետաղալարեր տեղադրելով»։

Դեսպանի խոսքով, որպեսզի տեղի չունենան այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են քաղաքների վրա հրթիռային հարձակումները կամ Խոջալուի դեպքերը, որոնք հանգեցրին մարդկային մեծ զոհերի, ինչպես նաև այլ էթնիկ զտումներ, երկու երկրները պետք է հասկանան միմյանց և աշխատեն միասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գերմանիա  


Լրահոս