«3+3» ձևաչափը կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ. Ջեյհուն Բայրամով
 «3+3» ձևաչափը կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ.  Ջեյհուն Բայրամով
11:40     12 11 2021    
Ադրբեջանի և Թուրքիայի օրինակելի համագործակցությունը, փոխադարձ համագործակցությունները, որոնք Շուշայի հռչակագրի ստորագրմամբ ռազմավարական դաշնակցության նոր մակարդակի են դուրս եկել, երկու երկրի մասնակցությունը տարածաշրջանում իրականացվող լայնամասշտաբ նախաձեռնություններին նպաստում է լայն տարածաշրջանային համագործակցությանը:

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում:

«Այս առումով «3+3» ձևաչափը, որը նախատեսում է հետհակամարտային տարածաշրջանային համագործակցություն, որին աջակցում են տարածաշրջանի բոլոր խոշոր պետությունները, մեր կարծիքով՝ կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ երկրների համար»,- ասել է Բայրամովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս