Բայրամով. Այս ձեւաչափը կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ
  Բայրամով.  Այս ձեւաչափը կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ
10:31     12 11 2021    
Հերթական հայտարարությունները հնչել են Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների դիվանագիտական ղեկավարների VIII նիստում (Ստամբուլ)։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում խաղաղ նախաձեռնությունների եւ Բաքվի ու Անկարայի հաջող համագործակցության վրա։ Դրա վառ վկայությունն է 3+3 նախաձեռնությունը՝ ուղղված հետհակամարտային տարածաշրջանային համագործակցությանը։

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ այս ձեւաչափը կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բազմամյա օկուպացիայի ավարտի ֆոնին։ Դիվանագիտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ գործընթացները Հարավային Կովկասում զարգանալու են միանգամայն այլ հունով.

«Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը հետագա ընթացք ստացավ 2021թ. հունվարի 11-ի Եռակողմ հայտարարության ընդունմամբ, որը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նախաձեռնվում են տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակման կոնկրետ քայլեր , այդ թվում շատ կարեւր Զանգեզուրի միջանցքի, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին տարածաշրջանում։ Հույս ունենք, որ Թյուրքական խորհրդի գործընկերները նույնպես կօգտվեն այդ հնարավորություններից»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Արտաքին-գործերի-նախարար  


Լրահոս