Ադրբեջանի ՊՆ. Գարագյոլ լճի տարածքում 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ
  Ադրբեջանի ՊՆ.  Գարագյոլ լճի տարածքում 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ
08:36     11 11 2021    
Հայկական կողմը հերթական անգամ փորձել է սադրանք իրականացնել հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի շրջանում։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։

«Նոյեմբերի 9-ի կեսօրին Հայաստանի զինված ուժերի շուրջ 60 զինծառայող երկու ռազմական բեռնատարներով, շարժվելով Լաչինի շրջանի Գարագյոլ լճի ուղղությամբ, տեղավորվել են ադրբեջանական բանակի դիրքեր տանող ճանապարհին։ Դիտավորյալ ռազմական առճակատում ստեղծելու նպատակով հայկական կողմը, օգտագործելով մետաղական կոնստրուկցիաներից պատրաստված սայլեր՝ փակել է ադրբեջանցի զինծառայողների ճանապարհը դեպի սահմանի այս հատվածում գտնվող դիրքեր և փորձել ամրանալ այս հատվածում։

Այս ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կարճ ժամկետներում իրականացրել են օպերատիվ միջոցառումներ՝ տվյալ տարածքում կենտրոնացնելով լրացուցիչ անձնակազմ և զինտեխնիկա։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուրջ 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, նրանց բոլոր գործողությունները սահմանափակվել են, իսկ առավոտյան, հաշվի առնելով ռուսական կողմի խնդրանքը՝ ադրբեջանցի զինվորականները պայմաններ են ստեղծել հայ զինծառայողների վերադարձի համար։ Հայտնում ենք, որ հայկական կողմի հերթական ռազմական սադրանքը ձախողվել է:

Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ն հայտարարում է, որ եթե հետագայում նման սադրանքները կրկնվեն, ապա մեր ձեռնարկած միջոցները լինելու են ավելի կոշտ և արդյունավետ։

Հուսով ենք, որ հայկական բանակի հերթական խայտառակությունը դաս կլինի նրա համար, և ապագայում նման սադրիչ քայլեր չեն ձեռնարկվի։

Ադրբեջանական բանակը մարդկային և տարածքային կորուստներ չունի: Օպերատիվ իրավիճակը ներկայումս գտնվում է մեր ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո:

Հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս