Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, նիստից առաջ, որը տեղի է ունեցել ՌԴ ՊՆ միջազգային ռազմական կենտրոնում, պաշտպանության նախարարները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի շիրիմին, որը գտնվում է Ալեքսանդրի այգում՝ Կրեմլի պատի մոտ։
Ռազմական համագործակցության թանգարանում նախարարներին ցուցադրվել են Կենտրոնական ռազմական արխիվի փաստաթղթերի բնօրինակներ՝ կապված Բրեստի ամրոցի պաշտպանության, 28 պանֆիլովականների սխրագործության, Դնեպրի համար մղվող ճակատամարտի, Սևաստոպոլի պաշտպանության հետ։
Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշել է, որ համատեղ համագործակցության շնորհիվ ձևավորվել է վստահության մթնոլորտ, ինչը նպաստում է ԱՊՀ երկրների Զինված ուժերի ավանդական կապերի ամրապնդմանը և փոխգործակցության նոր ոլորտների զարգացմանը:
Նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։