Թուրքիան մեկ տարով երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը
 Թուրքիան մեկ տարով երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը
11:23     11 11 2021    
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղարկած օրենքի նախագիծը՝ Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ:

Այս մասին հայտնել է թուրքական TRT Haber-ը:

Օրենքում նշվել է նաև Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության շարունակության կարևորությունը՝ ընդգծելով, թե դա իր ներդրումն է բերում անվտանգության և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման գործում:

Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը սպառվում էր նոյեմբերի 17-ին:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս