Փարիզում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
|
|
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի կապակցությամբ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ։
|
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ երկկողմ բանակցությունների ավարտին Լը Դրիանը բացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների համատեղ հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որը կոչված է շարունակել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում սկսված քննարկումները։
Այս հանդիպումների ընթացքում Ժան-Իվ Լը Դրիանը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ նպաստելու կողմերի միջեւ երկխոսության ամրապնդմանը, որը կարող է նպաստել կայուն խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։ Նա ընդգծել է Փարիզի վճռականությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում այս նպատակին հասնելու համար եւ վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու քաղաքական մակարդակով շփումները երկու կողմերի հետ։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան