Հուլուսի Աքար. Թուրքիան այսուհետ էլ կլինի Ադրբեջանի կողքին
  Հուլուսի Աքար.  Թուրքիան այսուհետ էլ կլինի Ադրբեջանի կողքին
11:21     10 11 2021    
Թուրքիան, ինչպես և մինչ օրս, կշարունակի լինել Ադրբեջանի կողքին՝ նրա արդար պայքարում ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Հաղթանակի օրվա՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ։

«Ինչպես և այսօր, մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանին կողքին՝ նրա արդար պայքարում։ Թող ոչ ոք չկասկածի դրանում»,- ասել է նա։

Նախարարը հիշեցրել է, որ 30 տարի առաջ Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական հողերի 20%-ը, ինչի արդյունքում 1 մլն մարդ հայտնվել է հարկադիր վերաբնակների կարգավիճակում, զոհվել են անմեղ մարդիկ։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ «այդ խնդիրները կլուծվեն բանակցությունների միջոցով»։ Անցել է երեսուն տարի։ Բայց, ցավոք, տեսանք, որ ոչ մի գործողություն չի արվել, ոչ մի առաջընթաց չի գրանցվել։

Արդյունքում մեր ադրբեջանցի եղբայրները 44 օրում հաղթանակ տարան և ազատագրեցին իրենց հողերը հայկական օկուպացիայից»,- ընդգծել է Հ.Աքարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս