Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվի VIII գլոբալ ֆորումում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններից՝ կորցրած տնտեսական ներուժը վերականգնելու համար։
«Հայաստանի տնտեսական ներուժը կախված է հարևան երկրներից։ Դրա համար էլ նա պետք է դասեր քաղի ներկա իրավիճակից։
Հայկական սփյուռքի ղեկավարները, Լոս Անջելեսում, Փարիզում նստած սուրճ խմելով, օկուպացման կոչ են անում Հայաստանին։ Նրա սփյուռքը նույնպես պետք է վերջ դնի իր պահանջներին՝ գործընթացները կարգավորելու համար»,- նշել է Հաջիևը։