Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք սպասում ենք, որ Հայաստանի ղեկավարները հրաժարվեն իրենց ներկայիս քաղաքականությունից և օգտվեն «վեցյակի հարթակի» նախաձեռնության հետ կապված պատմական հնարավորությունից։ Բոլորը պետք է իմանան, որ հնարավոր չէ ատելության հիման վրա ապագա կառուցել։ Հայաստանը պետք է հրաժարվի թշնամանքից և նայի ապագային: Ելնելով մեր պատմական պարտավորություններից՝ մենք շարունակելու ենք ձգտել խաղաղություն և կայունություն հաստատել մեր տարածաշրջանում»,- ընդգծել է թուրք նախարարը։
Նա երախտագիտություն է հայտնել Պակիստանին, որը ղարաբաղյան հարցում մշտապես կանգնել է Ադրբեջանի կողքին։