Ադրբեջանում զինվորականների մանդատի երկարաձգման մասին օրինագիծը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան
 Ադրբեջանում զինվորականների մանդատի երկարաձգման մասին օրինագիծը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան
13:07     09 11 2021    
Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատի երկարաձգման մասին օրենքի նախագիծը երեքշաբթի ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով (խորհրդարան):

Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ստորագրած փաստաթուղթը երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, քննարկման կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստում։

«Թուրքիան ի սկզբանե ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին, հանդես է եկել՝ եղբայրական երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության օգտին։ Անկարան հանդես է գալիս նաև՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման և Հարավային Կովկասի զարգացման համար տնտեսական հիմքի ձևավորման օգտին»,- ասվում է փաստաթղթում, հայտնում է Zinvor.info-ն։

Օրինագծում մատնանշվում է նաև՝ թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեության հաջող շարունակումը, որը «ավանդ է ներդնում անվտանգության և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման մեջ»։

Թուրք զինվորականների Ադրբեջան ուղարկելու մանդատը առաջին անգամ Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 17-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիայի-խորհրդարան   Ադրբեջան  


Լրահոս