Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
«Այս 44 օրվա ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես գտնվել է Ադրբեջանի կողքին, քաղաքական և բարոյական աջակցություն է ցուցաբերել մեր երկրին։ Ադրբեջանական բանակը Հայրենական պատերազմում ցուցաբերել է բարձր պրոֆեսիոնալիզմ։ Ադրբեջանական բանակի անձնակազմի պատրաստումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի ուսումնական կենտրոններում։ Բոլորին հայտնի է, որ Թուրքիան ունի աշխարհի ամենահզոր բանակներից մեկը։ Մենք օգտվել ենք Թուրքիայի զինված ուժերի փորձից և այժմ էլ շարունակում ենք դա անել»,- ասել է Զ.Հասանովը։