Նախագահի օգնական. Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիր ստորագրվի
  Նախագահի օգնական.  Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիր ստորագրվի
11:30     06 11 2021    
«Հաջող գործողության արդյունքում Ադրբեջանն ամբողջությամբ ազատագրեց իր հողերը օկուպացիայից».

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին՝ «Աշխարհը COVID-19-ից հետո» խորագրով Բաքվի գլոբալ ֆորում՝ «Հարավային կովկաս. տարածաշրջանային զարգացման ու համագործակցության հեռանկարները» թեմայով հարթակում իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն մնացել է անցյալում, Ղարաբաղն արդեն Ադրբեջանի ներքին գործն է. «Բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումներ չկան։ Զանգեզուրի միջանցքի բացումը կապահովի տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնումը։ Ադրբեջանը ցանկանում է սկսել Հայաստանի հետ սահմանների սահմանազատում և սահմանագծում, խաղաղ պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ։ Կրկնում եմ՝ մենք ցանկանում ենք ստորագրել նույն խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը ստորագրվել է Ֆրանսիայի և Գերմանիայի միջև»։

Նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի հետ համատեղ նախագծեր է իրականացնում Հարավային Կովկասում և ցանկանում է, որպեսզի Հայաստանը նույնպես մասնակցի այդ գործընթացին։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս