Օմբուդսմենը հայտարարություն է տարածել
Օմբուդսմենը հայտարարություն է տարածել
11:40     06 11 2021    
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել նոյեմբերի 6-ի՝ Պատերազմի և զինված հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրի շահագործման կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում կատարվել են միջազգային բնապահպանական հանցագործություններ՝ լուրջ վնաս պատճառելով Ադրբեջանի բնությանը, կենսաբազմազանությանը, բուսական և կենդանական աշխարհին, օկուպացված տարածքների էկոլոգիային, տարածաշրջանի էկոհամակարգին (էկոցիդ), Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և օկուպացիայի ժամանակ, մոտ 30 տարվա ընթացքում միտումնավոր ոչնչացվել է մեր երկրի էկոլոգիական համակարգը։

Օկուպացիայի ժամանակ թալանվել է Ադրբեջանի Հանրապետության բնությունը, ապօրինի շահագործվել՝ արտադրական ոլորտների ստեղծման միջոցով։

«Այս կապակցությամբ նոյեմբերի 6-ին` Պատերազմի և զինված հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրի շահագործման կանխարգելման միջազգային օրվա նախօրեին՝ դիմելով միջազգային կազմակերպություններին, այդ թվում` շրջակա միջավայրի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գործող միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, կոչ եմ անում նրանց՝ աջակցել Հայաստանի կողմից իրականացվող էկոլոգիական տեռորի հետևանքների վերացմանն ուղղված ջանքերին, միջոցներ ձեռնարկել միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու այդ բնապահպանական հանցագործությունները կատարած անձանց»,- ասված է հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս