Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Հաղթանակի օրվա՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ։
«Ինչպես և այսօր, մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանին կողքին՝ նրա արդար պայքարում։ Թող ոչ ոք չկասկածի դրանում»,- ասել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ 30 տարի առաջ Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական հողերի 20%-ը, ինչի արդյունքում 1 մլն մարդ հայտնվել է հարկադիր վերաբնակների կարգավիճակում, զոհվել են անմեղ մարդիկ։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ «այդ խնդիրները կլուծվեն բանակցությունների միջոցով»։ Անցել է երեսուն տարի։ Բայց, ցավոք, տեսանք, որ ոչ մի գործողություն չի արվել, ոչ մի առաջընթաց չի գրանցվել։
Արդյունքում մեր ադրբեջանցի եղբայրները 44 օրում հաղթանակ տարան և ազատագրեցին իրենց հողերը հայկական օկուպացիայից»,- ընդգծել է Հ.Աքարը։