Նախագահի օգնական. Ադրբեջանը 2 միլիարդ մանաթ է հատկացրել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին
 Նախագահի օգնական.  Ադրբեջանը 2 միլիարդ մանաթ է հատկացրել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին
12:42     05 11 2021    
Ադրբեջանը 2 միլիարդ մանաթ է հատկացրել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվի VIII գլոբալ ֆորումի շրջանակներում պանելային քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերի և նորարարական զարգացման քաղաքականության բաժնի ղեկավար Շահմար Մովսումովը։

«Մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի մեջտեղում։ Լրջորեն տուժել են զբոսաշրջության հատվածը, տնտեսությունը, բոլոր ոլորտները»։

Մովսումովը նշել է, որ համաճարակի պատճառով լրացուցիչ միջոցներ են ծախսվել առողջապահության և տնտեսության վրա։ Արդյունքում երկրում գրանցվել է ՀՆԱ-ի 4,2 տոկոս նվազում։ Այս տարի Ադրբեջանում նկատվում է 5,9 տոկոս տնտեսական աճ, իսկ հաջորդ տարի՝ ակնկալվում է 4,7 տոկոս աճ։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահի-օգնական   Ադրբեջան  


Լրահոս