Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջեւ հանդիպումը չի բացառվում
 Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջեւ հանդիպումը չի բացառվում
12:50     05 11 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկություն չկա, սակայն ապագայում նման հանդիպում չի բացառվում, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որևէ հանդիպման հետ կապված որևէ տեղեկություն չկա»,- ասել է Բայրամովը։

Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ ապագայում կարող է կայանալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ սպասվում է հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է փաստաթուղթ ստորագրել սահմանազատման և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Նիկոլ-Փաշինյան  


Լրահոս