«Բաքուն երբեք չի հրաժարվել բանակցություններից». Ադրբեջանի ԱԳ նախարար
|
|
Պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։
|
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Եթե դա պահանջում է հանդիպումների անցկացում, մենք բաց ենք նրանց համար»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ երկու երկների միջև սահմանազատմամբ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն։
«Դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները: 44-օրյա պատերազմի արդյունքները նոր հորիզոններ են բացել տարածաշրջանում համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Բայրամովը։
Հեշթեգներ.
Ադրբեջան
ԱԳ-նախարար