Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Բինալի Յըլդըրըմ
 Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ.  Բինալի Յըլդըրըմ
12:38     05 11 2021    
Հայաստանն այլ ելք չունի Թուրքիայի հետ կապերը կարգավորելուց բացի։

Այս մասին ասել է Թուրքիայի նախկին վարչապետ, Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ, պատգամավոր Բինալի Յըլդըրըմը։

Նրա խոսքով՝ օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրումը դադարել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայման լինել։

«Այժմ Հայաստանը պետք է վճռականություն ցուցաբերի, որպեսզի Ադրբեջանի հետ համատեղ աշխատի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար։ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց դա կախված չէ միայն մեկ կողմի ցանկությունից։ Հայաստանն այլ ելք չունի՝ Թուրքիայի հետ կապերը կարգավորելուց բացի։ Մեր ժողովուրդները ապրել են կողք կողքի։ Պետք է, որպեսզի հայ ժողովուրդը իր ձեռքը վերցնի երկրի ապագայի պատասխանատվությունը»,- ասել է Յըլդըրըմը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բինալի-Յըլդըրըմ   Թուրքիա   Հայաստան  


Լրահոս