Սահմանի սահմանազատմամբ երկիրների հարաբերությունները կկարգավորվեն. Բայրամով
|
|
Կարծում եմ, որ սահմանի սահմանազատմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն։
|
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն «Աշխարհը COVID-19-ից հետո» Բաքվի VIII գլոբալ ֆորումի շրջանակներում «Նոր աշխարհակարգը COVID-19-ից հետո» թեմայով պանելային քննարկումների ժամանակ։
«Ադրբեջանը Թուրքիայի եւ Վրաստանի հետ համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել։ Նրանց շնորհիվ համավարակի ժամանակ փոխադրումները ոչ միայն չնվազեցին, այլեւ ավելացան: 44-օրյա պատերազմի արդյունքները նոր հորիզոններ բացեցին տարածաշրջանում համագործակցության ընդլայնման համար։ Կարծում եմ, որ սահմանի սահմանազատմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն։ Դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է Բայրամովը։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Ջեյհուն-Բայրամով