Մենք պատրաստ ենք շարունակել մեր բանավեճերը. Հիքմեթ Հաջիեւ
|
|
Բաքուն շարունակում է դիվանագիտական խողովակներով գործընկերների հետ քննարկել «3+3» տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի ստեղծման հարցը անդրկովկասյան երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։
|
Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը։
«Այդ ձեւաչափը կսահմանի տարածաշրջանում հետագա համագործակցության ուղղությունները։ Ներկա պահին այդ առիթով շփումներ են տեղի ունենում դիվանագիտական խողովակներով։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը սատարում է այս գործընթացին,- ասել է նա։- Մենք պատրաստ ենք այդ ձեւաչափի հիման վրա շարունակել մեր բանավեճերը եւ ստեղծել նոր մեխանիզմ, տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ»։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հիքմեթ-Հաջիեւ